Բաժիններ՝

Եգիպտոսում կոչ են անում դատարանի առաջ կանգնեցնել Բլեերին և Բուշին

Եգիպտոսի խորհրդարանի արաբական հարցերով հանձնաժողովը ՄԱԿ-­ի անվտանգության խորհրդին կոչ է արել դիմել Միջազգային քրեական դատարան` Իրաքում ռազմական հանցագործությունների իրականացման համար պատասխանատվության կանչելու ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Ջորջ Բուշին և Թոնի Բլեերին: Գրում է РИА Новости-­ն­:

«Ինչին հանգեցրել են այդ իրադարձությունները, պահանջում են ՄԱԿ­-ի Գլխավոր ասամբլեային և Անվտանգության խորհրդին անհապաղ դիմել Միջազգային քրեական դատարան, Իրաքի դեմ ռազմական ագրեսիայի բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար` ԱՄՆ-­ի նախակին նախագահ Ջորջ Բուշի և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի գլխավորությամբ»,- ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ:

Նրանք նաև միջազգային հանրությանը կոչ են արել հաշվել այն նյութական, տնտեսական ու քաղաքական կորուստները, որ պատճառվել են Իրաքին նրանց դաշնակցային ուժերի ներխուժմանը հաջորդած տարիներին: Նրանց կարծիքով` ԱՄՆ-­ն ու Մեծ Բրիտանիան պետք է հատուցեն այդ վնասները:

Մեծ Բրիտանիայում ձևավորված հատուկ հանձնաժողովը հուլիսի 6-­ին հրապարակել է հետաքննական արդյունքներ ԱՄՆ­-ի և Մեծ Բրիտանիայի կողմից Իրաք ներխուժման գործով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս