Բաժիններ՝

Եվրո-2016-ի եզրափակիչը՝ Պորտուգալիա-Ֆրանսիա

Ավարտվեց Ֆրանսիայում ընթացող 2016թ. Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլը: Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած Գերմանիա – Ֆրանսիա խաղում 2:0 հաշվով հաղթանակ տարավ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ:

Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի խաղի առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում էր աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային. 45-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով հանդիպման հաշիվը բացեց Անտուան Գրիզմանը:
Ընդմիջումից հետո Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվողն իր հաշվին դուբլ ձևակերպեց՝ ֆրանսիացիներին դուրս բերելով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ:

Հիշեցնենք, որ պորտուգալացիները կիսաեզրափակչում 2:0 հաշվով հաղթել էին Ուելսի հավաքականին:

Եվրո-2016, կիսաեզրափակիչ

Գերմանիա – Ֆրանսիա՝ 0:2

Անտուան Գրիզման, 45+2 (11մ), Անտուան Գրիզման 72

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031