Չինաստանում ուժգին ջրհեղեղի հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ
                                    Չինաստանի կենտրոնական նահանգներում շարունակում են վերացնել ուժգին ջրհեղեղի հետևանքները: Lenta.ru-ն գրում է, որ աղետի զոհ է դարձել մոտ 200 մարդ:
Բնական աղետի շրջաններից տարհանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Ընդհանուր վնասը գնահատվում է յոթ միլիարդ դոլար: Փրկարարական գործողություններն իրականացնելու համար իշխանությունները ներգրավել են բանակը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    