Թուրքիայում հերթական հարձակումն է իրականացվել ոստիկանների վրա
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/turkey_ambulance_150116_640x420.jpg)
Թուրքիայի Շըրնաք նահանգում հարձակում է իրականացվել ոստիկանների վրա, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Հաղորդվում է, որ հարձակումն իրականացրել են «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները: Հարձակման հետևանքով սպանվել է մեկ ոստիկան:
Թուրք իրավապահների վրա ևս մեկ հարձակում է իրականացվել Բինգյոլ նահանգում, ինչի հետևանքով մեկ թուրք իրավապահ վիրավորվել է, հայտնում է DHA գործակալությունը: