Բաժիններ՝

«Յուվենթուսը» պատրաստվում է ձեռք բերել Չիչարիտոյին

Թուրինցիները շարունակում են իրենց նախկին հարձակվող Ալվարո Մորատային փոխարինող փնտրել, ով հետ է վերադարձել իր ակումբ՝ Մադրիդի «Ռեալ»:

Ի սկզբանե «Ծեր Սենյորան» պատրաստվում էր ձեռք բերել «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին, սակայն «Զինագործները» չեն պատրաստվում վաճառել իրենց առաջատարներից մեկին: Այդ իրավիճակի համար նշանակություն ունեցավ նաև չիլիացու «Կոպա Ամերիկայի» եզրափակչում ստացած լուրջ վնասվածքը:

Հրաժարվելով Սանչեսին ձեռք բերելու մտքից՝ «Յուվենթուսն» իր ամբողջ ուշադրությունը սևեռել է լևերկուզենյան «Բայերի» հարձակվող Խավիեր Հերնանդեսի վրա: Տվյալ պահին, թուրինյան ակումբը բանակցություններ է վարում Չիչարիտոյի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ:

Նախորդ մրցաշրջանում Չիչարիտոն Բունդեսլիգայում անցկացրել է 28 հանդիպում, խփել է 17 գնդակ և կատարել է 3 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս