Բանգլադեշում երկօրյա սուգ է հայտարարվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/019003211_30300_640x420.jpg)
Բանգլադեշում երկօրյա սուգ է հայտարարվել Դաքքայում պատանդների սպանության պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իսլամիստները Holey Artisan Bakery սրճարանում պատանդների էին վերցրել, սպանել 20 մարդու, որոնց մեծ մասը եղել է օտարերկրացի: Սպանվել է ևս 2 ոստիկան:
Բանգլադեշի անվտանգության ծառայությունները շաբաթ առավոտյան գրոհել էին սրճարանը՝ ազատելով այնտեղ գտնվող 13 մարդկանց: Հարձակում գործած 6 իսլամիստները սպանվել էին:
Հարձակման ու սպանությունների պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը: