Բաժիններ՝

Իվանիշվիլին թույլ չի տա, որ Սահակաշվիլիի թիմը վերադառնա իշխանության

Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին խոստացել է օգտագործել իր ամբողջ ռեսուրսը, որպեսզի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի զինակիցները՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, չվերադառնա իշխանության:

«Միասնական ազգային շարժում» կուսակցությունը Վրաստանը կառավարել է ինը տարի: 2012 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության եկավ «Վրացական երազանք» կոալիցիան, որի հիմնադիրը Բիձինա Իվանիշվիլին Է:

«Ես խիստ զայրացնում եմ Սահակաշվիլիի թիմին, որովհետեւ նրանց համար լուրջ խոչընդոտ եմ իշխանության վերադառնալու համար պայքարում, ինչում նրանք իրավացի են: Ես անպայմանորեն կօգտագործեմ ամբողջ ռեսուրսը, որպեսզի նրանք չկարողանան հետ շրջել ժամանակը, եւ որպեսզի նրանք չկարողանան վերստին երկիրը վերածել սադիստական փորձարկումների լաբորատորիայի»,-ասված է Իվանիշվիլիի բաց նամակում:

Իվանիշվիլին ժամանակին հիմնադրել է «Վրացական երազանք» կառավարող կոալիցիան, որը միավորեց վեց կուսակցություն, բայց ժամանակի ընթացքում դրանցից երկուսը լքեցին այն: Այսօրվա դրությամբ միավորումը փաստորեն տրոհված է. յուրաքանչյուր կուսակցություն ինքնուրույն է գնալու խորհրդարանական ընտրություններին, որոնք նշանակված են հոկտեմբերին:

Նախորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 2012 թվականին, հաղթանակ են բերել կոալիցիային, որը կառավարող ուժի դիրքից հեռացրեց Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միասնական ազգային շարժում կուսակցությանը: Այն մեծամասնություն ստացավ խորհրդարանում եւ կառավարություն ձեւավորեց միլիարդատեր Իվանիշվիլիի գլխավորությամբ:

Մեկ տարի անց նախագահական ընտրությունները նույնպես շահեց «Վրացական երազանք»-ից թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Հենց դրանից հետո Իվանիշվիլին հայտարարեց, որ հիմնական խնդիրը կատարված է եւ թողեց վարչապետի պաշտոնը:

Ընդդիմությունը պարբերաբար հայտարարում է, որ Իվանիշվիլին, չնայած այն բանին, որ պաշտոնապես հեռացել է քաղաքականությունից, շարունակել է կառավարել երկիրը, բայց արդեն կուլիսներից հետեւից, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս