Իջեցրեք խոլեստերինն ու այրեք ավելորդ ճարպերը
Healthyfoodvision կայքն առաջարկում է հրաշալի ըմպելիք, որն օգնում է այրել կուտակված ավելորդ ճարպերն ու իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը; Վերջին տարիներին նույնիսկ բժիշկներն են սկսել իրենց հիվանդներին նշանակել այս ըմպելիքը, քանի որ բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ այն մի քանի անգամ հզոր է, քան խոլեստերինն իջեցնող դեղորայքները:
Հյութի մեջ մտնող բոլոր բաղադրիչները չափազանց առողջարար են և օգնում են մի շարք հիվանդությունների և առողջական խնդիրների դեպքում: Բաղադրիչները բոլորին էլ հայտնի են և հեշտ գտնվող:
Բաղադրություն
- 2 լ մաքուր ջուր
- 2 փունջ մաղադանոս
- 3 կիտրոն
- Սոդա
Սոդայով լվացեք կիտրոնը, որպեսզի կեղևը լավ մաքրվի, ապա ջուրը եռացրեք և թողեք սառչի:
Կտրատեք կիտրոնն ու մաղադանոսը, ավելացրեք ջրին:
Տարան ծածկեք, և թողեք հյութը մնա սառնարանում:
Հաջորդ օրը խառնեք և ամեն օր 100 գրամ խմեք այս հյութից:
Իհարկե, բացի այս հյութից, պետք է նաև հետևել սննդակարգին, օրվա ճաշացանկից պետք է հանել յուղոտ և ճարպոտ կերակուրները:
Կարող եք նաև ձիթապտղի յուղ օգտագործել. սա նույնպես հրաշալի կերպով մաքրում է օրգանիզմը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը