Շփման գծում պահպանվել է հարաբերական անդորրը
Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորրը:
Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն