Արսեն Գրիգորյանը` իր և Հովհաննես Ազոյանի խմած լինելու և վերջինիս` մեքենայից «զրկվելու» մասին
Այսօր տեղեկություն էր տարածվել այն մասին, որ հայտնի դերասան Հովհաննես Ազոյանի «Lexus» մակնիշի մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ: ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո Հովհաննես Ազոյանին ենթարկել են բժշկական փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Asekose.am-ը փորձել է կապ հաստատել վերջինիս հետ՝ մեկնաբանություն ստանալու համար, սակայն Հովհաննես Ազոյանը հրաժարվել է խոսել՝ ասելով, որ խանգարում են իրեն:
Կապ են հաստատել նաև դերասան Արսեն Գրիգորյանի հետ, ով Հովհաննեսի հետ եղել է նույն մեքենայում: Արսենն ասել է, որ վարորդը եղել է Հովհաննեսը, և որ իրենք հարբած չեն եղել, այլ՝ խմած:
«Ամեն բան եղել է օրենքի սահմաններում, պետավտոտեսուչը կանգնեցրել է մեզ և ենթարկել վարչական տույժի: Ես ավտոմեքենա չեմ վարում, այդ իսկ պատճառով մնացած մանրամասները չեմ կարող ասել»,- նշեց Արսեն Գրիգորյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Տեսանյութը՝ shamshyan.com-ի