Տոկիոյի օդանավակայանում կորեական Boeing է այրվել
Տոկիոյի միջազգային «Խանեդա» օդանավակայանի թռիչքուղում այրվել է Korean Air ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ինքնաթիռը, որում գտնվել է 302 ուղևոր և անձնակազմի 17 անդամները, հայտնում է BBC-ն:
Այրվել է թռիչքի պատրաստվող ինքնաթիռի շարժիչը: Ուղևորներին արագ տարհանել են ինքնաթիռից, դեպքի վայր ժամանած հրշեջները արագ հանգցրել են կրակը:
Հաղորդվում է, որ փակ են օդանավակայանի բոլոր՝ 4 թռիչքուղիները:
«Մենք դեռ չենք հայտնբերել ահաբեկչական ակտի նշաններ»,- գործակալությունը մեջբերում է ոստիկանական վարչության ներկայացուցչի խոսքերը:
Տուժածների մասին տեղեկություններ չկան: Ինքնաթիռի շարժիչի այրման պատճառները դեռ հայտնի չեն: