Turkish Airlines-ի ինքնաթիռը կասկածելի իրի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Բելգրադում
Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777-ը, որը Ստամբուլից ուղևորվում էր Լոնդոն, արտակարգ վայրէջք է կատարել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ինքնաթիռում հայտնաբերված կասկածելի իրի պատճառով, հայտնում է Associated Press-ը:
Գործակալության տեղեկություններով՝ կասկած է հարուցել անհայտ անձին պատկանող պլանշետային համակարգիչը:
«Նիկոլա Տեսլա» օդանավակայանում վայրէջքից ու 300 ուղևորի տարհանումից հետո օդանավակայանի անվտանգության ծառայությունը ստուգել է ինքնաթիռը՝ ռումբ հայտնաբերելու կասկածանքով:
Պայթուցիկ չի հայտնաբերվել, ինչից հետո չվերթը շարունակվել է: