Բաժիններ՝

Ռուսաստանն անում է անհրաժեշտ ամեն ինչ՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար. Մարիա Զախարովա

Ռուսաստանն անում է անհրաժեշտ ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Ինչպես հայտնում է APA-ի մոսկովյան թղթակիցը, այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Մինսկի խմբի շրջանակում: Մենք միշտ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության, ինչպես նաև բանակցային գործընթացի մեր գործընկերների հետ: Երբ շփման գոտում առաջացավ լարվածություն, Ռուսաստանն անմիջապես արձագանքեց:

Կարծում եմ՝ Ռուսաստանն անում է անհրաժեշտ ամեն ինչ՝ խաղաղ ճանապարհով լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- նշել է Զախարովան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս