Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 26-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի Փախստականների եւ միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բոչեկի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փասխստականների եւ ապաստան հայցողների իրավունքների, կոնֆլիկտային իրավիճակներում խոցելի վիճակում հայտնված անձանց պաշտպանությանը, նրանց վերաբերող օրենսդրական ակտերի կատարելագործմանը, այդ ակտերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելուն առնչվող հարցեր: Ընդ որում, ընդգծվել է հատկապես երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն նշված իրավիճակներում:

Արման Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի սահմանադրական նոր կարգավիճակը եւ այդ շրջանակներում որդեգրված առաջնահերթությունները:

Կողմերը կարեւորել են Օմբուդսմանի հաստատության դերը փախստականների իրավունքների պաշտպանության հարցում:

Այս առումով, ընդգծվել է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մոնիտրոինգային համապատասխան կարողությունների զարգացման, հատուկ գիտելիքներ ունեցող աշխատողների պատրաստման անհրաժեշտությունը:

Թոմաս Բոչեկը պատրաստակամություն է հայտնել համագորակցել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ եւ աջակցել փախստականների, ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվելիք ծրագրերին:

Տեսանյութեր

Լրահոս