Բաժիններ՝

Այս շաբաթվա ընթացքում լրացուցիչ ևս 30 մեքենա է կրճատվել

Այս շաբաթվա ընթացքում լրացուցիչ ևս 30 մեքենա է կրճատվել: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի եկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ բյուջեից ուղղակի և անուղղակի ֆինանսավորվող մեքենաների թիվը կրճատվում է 798-ով, իսկ հանրապետական գործադիր մարմիններում այդ մեքենաների թիվը 137-ն է:

Նա ներկայացրեց նաև արձանագրային որոշում, որում ցույց է տրվում, թե որ մարմիններում քանի մեքենա է կրճատվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս