Բաժիններ՝

Հրաձգություն Նյու Յորքում, կա զոհ և վիրավորներ

Նյու Յորքում՝ Irving Plaza համերգասրահում, որտեղ պետք է ելույթ ունենար ռեփեր T.I.-ն, անհայտ անձը հրաձգություն է սկսել, ինչի հետևանքով սպանվել է 1 մարդ, ևս 3 անձ վիրավորվել է, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:

Դեպքը տեղի է ունեցել Մանհեթենի Յունիոն Սքվեր հրապարակից ոչ հեռու: Երաժիշտն այդպես էլ բեմ չի բարձրացել:

Ոստիկանությունը դեռ չի կարող ասել, թե ինչն է եղել հրաձգության հեղինակի դրդապատճառը: Տեղեկություններ չկան նաև ձերբակալվածների մասին:
Համերգի տեսագրությունում երևում է, թե ինչպես են մարդիկ վախից հապճեպ լքում սրահը:

https://www.youtube.com/watch?v=ZUQxV5UELTA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս