Միգրացիոն գործարքը Թուրքիայի հետ կիրագործվի. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ միգրացիոն համաձայնագիրը ԵՄ-ի և Թուրքիայի միջև կիրագործվի, հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
«Ավելի վաղ ասում էին, թե համաձայնագիրը երբեք չի իրագործվի, որ պետք չէ անգամ փորձել: Երբ այն, այնուամենայնիվ, կայացավ, ասում էին, թե այն երբեք չի կենսագործվի: Նոր խնդիրներ կլինեն, կասեն, որ հիմա հաստատ գործարքը տապալվելու է»,- ասել է Գերմանիայի կանցլերը:
Մերկելը նշել է, որ այդ համաձայնագրի իրագործումը բարդ գործընթաց է ու դրա վրա հարակավոր է երկար աշխատել:
Նա հիշեցրել է, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի չեղարկումը հետաձգվել է Անկարայի կողմից Բրյուսելի բոլոր՝ 72 պայմանների չկատարման պատճառով:
«Սակայն համաձայնագիրը դատապարտված չէ անհաջողության»,- ասել է Մերկելը՝ ընդգծելով, որ «որոշ իրադարձություններ», ինչպիսիք են քրդերի հետ հրադադարի գործընթացի խախտումը, իրեն շատ է անհանգստացնում:
Մայիսի 23-ին Մերկելը հայտարարել է, որ Թուրքիան պետք է իրականացնի ԵՄ-ի հետ համաձայնագրի բոլոր կետերը, հակառակ պարագայում վիզային ազատականացումն ուժի մեջ չի մտնի: