Կոսաչևը համաձայն չէ հայտարարության հետ, թե Մոսկվան ճնշում է գործադրում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի վրա
Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը «վատ քողարկված արտաքին քաղաքական ցինիզմ» է անվանել ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի այն հայտարարությունը, որի համաձայն՝ Մոսկվան ընտրության իրավունքից զրկում է Հայաստանին, Մոլդովային, Վրաստանին, Ուկրաինային, Բելառուսին ու Ադրբեջանին:
Ավելի վաղ «Նեզավիսիմայա գազետան» հրապարակել էր հատվածներ Հերթբսթի՝ «Ազատ Եվրոպային» տված հարցազրույցից, որտեղ ամերիկացի դիվանագետը խոսում է այն մասին, որ Վաշինգտոնը կարծում է, որ Հայաստանը, Մոլդովան, Վրաստանը, Ադբեջանն ու Ուկրաինան «պետք է ունենան ինքնուրույն ընտրության հնարավորություն», և «Մոսկվան չպետք է նրանց դա մատնանշի»:
Կոսաչևն իր Facebook-ում անդրադարձել է գրող Ջորջ Օրուելի կողմից «երկիմաստություն» (doublethink) եզրը շրջանառության մեջ դնելուն, որը նշանակում է կարողություն՝ միաժամանակ աջակցելու միմյանց հակադիր տեսակետերի: