Բաժիններ՝

Սիրիայի Ռաքքա քաղաքից հարյուրավոր ընտանիքներ փախչում են հարևան նահանգներ

Հարյուրավոր ընտանիքներ հապճեպ լքում են Սիրիայի Ռաքքա քաղաքը, որի վրա նախօրեին հարձակում են սկսել «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» ընդդիմադիր խմբավորման ջոկատները: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը:

Դրա տեղեկություններով՝ «հարյուրավոր ընտանիքներ են փախչում Ռաքքայից և դրա մերձակայքից»՝ փրկվելու «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» և ԴԱԻՇ-ի անխուսափելի բախումից, որն ամբողջությամբ վերահսկում է քաղաքը:

Նշվում է, որ փախստականները Ռաքքայից ուղևորվում են հարևան նահանգներ, «հիմնականում Հալեպ նահանգի հյուսիս և Դեր Զոր»:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին սիրիական ընդդիմության միավորված զինված ջոկատները հարձակում են սկսել ԴԱԻՇ-ի հենարան համարվող Ռաքքայի ուղղությամբ:
Օպերացիան անցկացվում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հետ կոորդինացմամբ: «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» հիմնական կորիզը կազմում են քրդական ջոկատները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս