«Այս պատերազմն անխուսափելի է, երբ որ լինի` 800 հեկտարն էլ հետ կբերենք, 8000 հեկտարն էլ»»

«800 հեկտարը բուֆերային զոնա ա, դրա համար էսօր տանենք 5, 2, 10 զոհ տանք, չարժի: Մեզ համար մի մադու կյանքը ավելի թանկ ա, քան էդ անապատը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

Ըստ նրա` դա մի շատ բարդ, չլուծվող խնդիր է. «Միևնույնն է, այս պատերազմն անխուսափելի է, երբ որ լինի` 800 հեկտարն էլ հետ կբերենք, 8000 հեկտարն էլ»:  Ս.Խաչատրյանը հայտարարեց, թե արդիական զենքեր էլ ունենք, իր տղան էլ կգնա կծառայի և տիրում ձեռք բերած հմտությունները կծառայեցնի հայրենիքին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս