Բաժիններ՝

Ադրբեջանը մտել է տնտեսական ռեցեսիայի փուլ. Moody`s

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը չի պլանավորում հերթական անգամ նվազեցնել Ադրբեջանի վարկանիշը: Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին հայտարարել է գործակալության փոխնախագահ, վերլուծաբան Մարիա Մալյուկովան:

«Բոլոր բացասական գործոնները հաշվի են առնված տարվա սկզբին՝ վարկանիշի նվազեցման ժամանակ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ մոտակա 12-18 ամսում Ադրբեջանի բանկային ոլորտում դրական փոփոխություններ չեն սպասվում: «Ադրբեջանը մտել է տնտեսական ռեցեսիայի փուլ: Այս տարի մենք ակնկալում ենք ՀՆԱ-ի 3.3-տոկոսանոց անկում: Ֆիսկալ իրավիճակը վատթարացել է: Բանկերի վարկավորումը կրճատվելու է: Խնդրահարույց վարկերի ծավալը մինչև տարեվերջ կհասնի 20 տոկոսի: Տարվա առաջին եռամսյակում բանկերի վարկային պորտֆելը կրճատվել է 9 տոկոսով»,-հայտարարել է Moody’s-ի ներկայացուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս