ԵԽԽՎ-ի՝ Ադրբեջանի հարցով զեկուցողները հունիսի կեսին կժամանեն Ադրբեջան
ԵԽԽՎ-ի Մոնիթորինգային կոմիտեի՝ Ադրբեջանի հարցով զեկուցողները հունիսի կեսին կժամանեն Ադրբեջան: Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը:
Նա հայտնել է, որ երեկ (ԵԽԽՎ) Մոնիթորինգային կոմիտեում Ադրբեջանի հարցով քննարկումներ են անցկացվել: Վերջինս նշել է, թե տեղեկացրել է «Հայաստանի ԶՈՒ-ի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի մասին»:
Նշենք, որ երեկ Կոմիտեում Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննաքը զեկուցել է ապրիլի 5-9-ը «փաստերի հետաքննության պատվիրակության կազմում» Ադրբեջան կատարած այցի արդյունքների մասին:
Ավստրիացի խորհրդարանական Շեննաքը ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցով համազեկուցող էր նշանակվել անցած տարվա դեկտեմբերի 9-ին: Ադրբեջանի հարցով մյուս զեկուցողը ռումինացի Սեզար Ֆլորին Պրեդան է: