PKK-ն ներկայացուցչություն է բացել Ֆրանսիայում
Ֆրանսիայում բացվել է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) սիրիական թևի՝ PYD-ի ներկայացուցչությունը:
Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, ներկայացուցչության բացմանը մասնակցել են Ֆրանսիայի որոշ պաշտոնատար անձինք: Ֆրանսիական ոստիկանությունը թույլ չի տվել բողոքի ակցիա կազմակերպել ներկայացուցչության բացման դեմ:
Տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիան եվրոպական չորրորդ երկիրն է, որը թույլ է տալիս իր երկրի տարածքում PKK-ի ներկայացուցչության բացումը: Մինչ այդ նման թույլտվություններ էին տվել Գերմանիան, Շվեդիան, Չեխիան, հայտնում է haqqin.az-ը: