Բաժիններ՝

Հայաստանում այսօր մեկնարկում են ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունները

Այսօր Հայաստանում կմեկնարկեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները: Դրանցում ներգրավված են կազմակերպության անդամ երկրների ներքին գործերի մարմինների և ոստիկանության ստորաբաժանումները, որոնք ընդգրկված են Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմում, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով ՀՀ ոստիկանությանը:

Զորավարժությունները տեղի կունենան Հայաստանի պաշտպանության նախարարության «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում, զորավարժությունների ընթացքին հետևելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններին մշակվելու են ահաբեկչական խմբերի գործունեությունը խափանող համատեղ օպերացիաներ, զենքի, թմրանյութերի անօրինական շրջանառության ուղիների փակում: Զորավարժություններին ներգրավվելու են ռազմական ու ռազմատրանսպորտային ուղղաթիռներ:

Զորավարժությունների հիմնական նպատակն է ներքին զորքերի հատուկ ստորաբաժանումների զինծառայողների, օպերատիվ խմբերի գործնական հմտությունների կատարելագործումը ու մշակումը:

Զորավարժությունների շրջանակում նախատեսված է նաև ռազմական ու ռազմատրանսպորտային ուղղաթիռների ներգրավում:

Զորավարժություններին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի ներքին զորքերի հատուկ ստորաբաժանումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս