ԱԺ աշխատակազմի որ մեքենաներն են կրճատվել
Այսօր Ազգային ժողովում շարունակվում է 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ներկայացնելով իրենց աշխատակազմի գործունեության հաշվետվությունը, նշեց, որ այս տարի ծառայողական մեքենաններ են կրճատվել:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց բարձրացրեց, թե հետաքրքրիր է՝ ԱԺ աշխատակազմի ո՞ր աշխատողներն են այլևս հանրային տրանսպորտով գալիս աշխատանքի, թե՞ դրանք բալանսում եղած մեքենաներն են:
Ի պատասխան Հ. Թովմասյանն ասաց, որ սրանք այն մեքենաներն էին, որոնք բալանսում կային, բայց չէին օգտագործվում: «Այս պահի դրությամբ օգտագործվում է 69 մեքենա»: