Օֆշորային սկանդալի հետքերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պանամական փաստաթղթերի գաղտնազերծումից հետո թիրախավորվեց ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը: Հասկանալի է, որ թիրախում կարող էին հայտնվել հայաստանյան էլիտայից շատ շատերը, քանի որ, իրականում, տարբեր օֆշորներում հաշիվներ ունեն իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ:
Այդ դեպքում ինչո՞ւ հենց Մ. Պողոսյանը: Թերեւս նրան իշխանության ներսում թուլացնելու խնդիր կար դրված, քանի որ նա համարվում էր Սերժ Սարգսյանի վստահելին, սիրելին եւ անձեռնմխելին: Ու հենց իշխանական շատ խողովակներ էին ջանում թեժացնել Միհրան Պողոսյանի շուրջ բարձրացված աղմուկը, եւ ներսում էլ որոշվեց ԴԱՀԿ ազդեցությունը էապես մեծացրած եւ Հայաստանի ամենահզոր ուժային կառույցներից մեկը դարձրած Պողոսյանի ակտիվությունը կասեցնել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: