Բաժիններ՝

Ուժեղ քամու հետևանքով Երևանում վնասվածք ստացած 7 մարդ տեղափոխվել են բժշկական հաստատություններ

Գրանցված ուժեղ քամու հետևանքով Երևանում վնասվածք ստացած 7 հոգի տեղափոխվել են բժշկական հաստատություններ: Հիվանդները տեղափոխվել են «Շտապ օգնություն» ծառայության միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Մեր աշխատակիցները 7 հոգու տեղափոխել են Երևանի տարբեր բժշկական հաստատություններ: Ընդհանուր առմամբ, ծանր դեպքեր չկային, հիմնականում բոլորն ունեին թեթև վնասվածքներ, քերծվածքներ: Կարծում եմ, տեղում կստանան առաջին բուժօգնությունը և դուրս կգրվեն»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031