Պուտինը ցավակցել է Ասադին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է ուղարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, նշված է Կրեմլի կայքում:
Նշվում է, որ ցավակցությունը արտահայտվում է՝ «կապված Լաթաքիա նահանգում մի շարք ահաբեկչությունների հետևանքով մեծաթիվ խաղաղ բնակիչների զոհվելու փաստի առնչությամբ»:
Պուտինն ընդգծել է, որ «այդ ահաբեկչությունը դարձել է ահաբեկչական խմբավորումների բարբարոսական, անմարդկային էության հերթական վկայությունը»:
Հիշեցնենք, որ Սիրիայի Տարտուս և Լաթաքիա քաղաքներում այսօր 7 պայթյուն է որոտացել: Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել են ԴԱԻՇ-ի ահաբեկիչները:
Վերջին տվյալների համաձայն՝ Սիրիայում զոհերի թիվը հասել է մինչև 100-ի: