Ալիևն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հակամարտությունը
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ալիևի մամուլի ծառայությանը:
Կողմերը իրենց գոհունակությունն են արտահայտել երկու երկրների միջև եղբայրական հարաբերությունների զարգացումից:
Նշվել է, որ Ստամբուլում անցկացվող համաշխարհային հումանիտար գագաթաժողովը կնպաստի միջազգային համագործակցության ընդլայմանը:
Հանդիպմանը կողմերը կարծիքներ են փոխանակել Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների մասին, ինչպես նաև անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի խնդրին: