Ժիրայրն ու Կոմանդոսը կարող է որոշեն, բայց կա բանակ. Հայկազ Բաղմանյանը` 800 հեկտարը վերադարձնելու մասին. tert.am

Tert.am -ի հետ զրույցում ՀՀ զինված ուժերի ԳԽ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն անդրադառնում է ՀՀ վերահսկողության տակ գտնվող 800 հեկտարը վերականգնելու նպատակով կամավորականների անդամակցությանը, այդ տարածքների նշանակությանը, ինչպես նաև իր` գեներալի անձնական բիզնեսների մասին մամուլի հրապարակումներին:

– Պարոն Բաղմանյան,  Հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող 800 հեկտարի  կորստի մասին ՀՀ Նախագահի տեղեկացումից հետո Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պատասխանատվությունն հրապարակավ ստանձնեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ավելին ՝ընթանում է կամավորականների ցուցակագրում:  Այս հարցով Tert.am-ը խոսել է այլ զինվորականների հետ, թե ինչքանով է ճիշտ, որ բանակի, պետության, Գլխավոր գերագույն հրամանատարի առկայության պայմաններում, թեկուզ, ամենահայրենասեր տղաների մի ջոկատ կարող է գրավել կամ չգրավել, և պատասխանը բացասական է եղել:

-Ես, իհարկե, չգիտեմ` ինքն ինչն է ուզում գրավել։ Կորցրած 800 հեկտարը բանակն ի վիճակի է գրավել,ու մենք իրենց կարիքը չունենք:  Բանակը կառույց է, ոնց կարող է ինքը տենց բան ասի։ Ես չգիտեմ`ինքն ինչ է ուզում, բայց,ամեն դեպքում, դա բանակի խնդիրն է: Ու նենց չի, որ կորցրել ենք։

-Ինչպե՞ս թե նենց չի։ Նախագահն ասաց։

-Բայց նաև ասաց, չէ՞, որ դրանք ռազմավարական առումով լուրջ խնդիրներ չեն առաջացնում:

– Բայց մյուս կողմից էլ, շատ շատերն ասում են, որ եթե ռազմավարական առումով կարևոր չեն, ապա ինչո՞ւ այս պատերազմին, նախորդ Արցախյան պատերազմին այդքան մարդ զոհվեց, եթե այդքան ոչ պետական դիրքեր էին, ինչպես Վահրամ Բաղդասարյանն էր ասել` ամայի տարածք է, որի վրա չարժի ծանրանալ:

– Բայց իրենք հո մենակ այդ դիրքերի վրա չէի՞ն հարձակվել , զոհերը նաև եղել են այլ տարածքներից ու դիրքերից: Ու ո՞վ է ասել, որ հենց այդ կորցված տարածքների համար էին զոհվել, եղել է լայնամասշտաբ հարձակում ողջ երկայնքով:

-Մյուս կողմից, պարոն գեներալ, եթե ժիրայր Սեֆիլյանի համակիրներն անում են այն, ինչ հայտարարել են, չի ստացվի՞, որ  հայկական կողմը խախտում է հրադադարը` Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը: Ի վերջո,  հայտնի դարձավ, որ Ժիրայրն այդ թեմայով հանդիպել է Կոմանդոսի` Արկադի Տեր-Թադևոսյանի հետ:

-Կրկնում եմ, Ժիրայրի ու Կոմանդոսի խնդիրն է, որ կարող են որոշել, բայց կա բանակ, Զինված ուժեր:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս