Դադարեցվել է Սպիրոնոլակտոն դեղի շրջանառությունը Հայաստանում

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացության համաձայն` Հնդկաստանի դեղագործական ընկերության «Սպիրոնոլակտոն 25, 25մգ թաղանթապատ դեղահատեր բլիստերում» դեղի T24501 սերիան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպեցիֆիկացիայի նկարագրությանը (առկա է ոչ բնորոշ տհաճ հոտ դեղահատերից): Հիմք ընդունելով վերը նշվածը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մայիսի 23-ի թիվ 1547-Ա հրամանով դադարեցվել է «Սպիրոնոլակտոն 25, 25մգ թաղանթապատ դեղահատեր բլիստերում» դեղի T24501 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Նախարարի հանձնարարականով` տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի առկա նշված խմբաքանակը:

Տեսանյութեր

Լրահոս