Սեյրան Օհանյանը` կորցրած դիրքերի նկատմամբ հայկական զինուժի վերահսկողության և դիրքային պաշտպանության մասին

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի գրաված տարածքի նկատմամբ հայկական կողմից «ստեղծվել է այնպիսի դիրքային պաշտպանություն, որով վերահսկողությունը ազդեցության, նախաձեռնողականության, կրակային խոցման առումով Պաշտպանության բանակի անձնակազմի ձեռքերում է»: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 23-ին լրագրողների հետ ճեպազր ույցում` վստահեցնելով, որ «ինչպես չենք մոռանում մեր պատմական հողերը, այնպես էլ չենք մոռանում ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ կորցրած տարածքները»:

«Թե պաշտպանողական, թե հարձակողական մարտական գործողությունների ժամանակ լինում է զորքերի տեղաշարժ: Այս մարտական գործողությունների ժամանակ Պաշտպանության բանակի ողջ անձնակազմն իր առջև դրված խնդիրը կատարել է: Թաքցնելու բան չկա, եղել է զորքերի տեղաշարժ, ինչն այսօր գտնվում է պաշտպանության բանակի կազմի տվյալ հատվածներում գտնվող ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Այդ տարածքներն ամրագրված են Լեռնային Ղարաբաղի տարածքում, և կարծում եմ բանակցություններում համապատասխան ընթացք կտրվի»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Տեսանյութեր

Լրահոս