Բաժիններ՝

Թուրքիայում իշխող կուսակցության այսօրվա արտահերթ նիստում կընտրվի ԱԶԿ-ի նոր նախագահը

Այսօր Անկարայում կայանալիք Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության արտահերթ նիստում կընտրվի կուսակցության նոր նախագահը, որի պաշտոնին առաջադրվել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու հեռահաղորդակցությունների նախարար Բինալի Յըլդըրըմը, հայտնում է RIA Novosti-ն:

Կուսակցության ներկայիս նախագահ, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ չի առաջադրելու իր թեկնածությունը կուսակցության արտահերթ նիստում:

Վերջին շրջանում 2014թ. օգոստոսին Թուրքիայի վարչապետ նշանակված Դավութօղլուի և Էրդողանի միջև ծագել էին հակասություններ, որոնք առնչվում էին քրդական խնդրի կարգավորմանը, լրագրողների ու քաղաքացիական հասարակության ձերբակալություններին, ովքեր համարձակվում էին քննադատել Էրդողանի վարած քաղաքականությունը:

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 22-ին կընդունի Դավութօղլուի հրաժարականն ու նույն օրը կհանձնարարի նոր վարչապետին ձևավորել նոր կաբինետ:
Թուրքիայում վարչապետն ավանդաբար դառնում է նաև ԱԶԿ-ի նախագահը:
Թուրքիայում արդեն ոչ ոք չի կասկածում, որ ԱԶԿ-ի նախագահ կդառնա Բինալի Յըլդըրըմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս