Շատ համեղ մեքսիկական Բուրիտո, որը կարելի է հեշտությամբ պատրաստել տանը
Շատ պարզ և շատ համեղ մեքսիկական այս ֆասթ-ֆուդը սիրել են շատ տան տիրուհիներ ամբողջ աշխարհում՝ իր յուրահատկության համար. տափակ բլիթի մեջ կարելի է փաթաթել ցանկացած միջուկ:
Բաղադրիչները (6 բաժնեմաս).
1. Տափակ բլիթներ – 6 հատ
2. Հավի փափկամիս – 600գ
3. Բրինձ – 200գ
4. Լոլիկ – 4 հատ
5. Սոխ – 2 հատ
6. Քաղցր պղպեղ – 3 հատ
7. Պինդ պանիր – 150գ
8. Համեմ, մաղադանոս – 1 փունջ
9. Տոմատի մածուկ – 100գ
Պատրաստման եղանակը.
1. Մանր կտրատել հավը, լոլիկը, սոխը և քաղցր պղպեղը:
2. Տապակել հավը 10 րոպե:
3. Տապակի մեջ ավելացնել բանջարեղենը, տոմատի մածուկը, աղ և պղպեղ, շոգեխաշել ցածր կրակի վրա 5 րոպե:
4. Եփել բրինձը, ավելացնել արդեն պատրաստի խառնուրդին:
5. Քերել պանիրը, մանր կտրատել կանաչին և ավելացնել հավի վրա:
6. Միջուկը դնել բլիթի մի կողմի վրա և զգուշությամբ փաթաթել:
7. 2 կողմից տապակել փաթաթած բլիթները:
8. Մատուցել սոուսով և թթվասերով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը