ԱՄՆ-ը կոչ է արել վերսկսել Վրաստանի և Աբխազիայի հանդիպումները վրացու սպանությունից հետո
ԱՄՆ-ը կոչ է արել շտապ վերսկսել դեպքերի կանխարգելման և արձագանքման վրաց-աբխազական հանդիումները նախօրեին տեղի ունեցած վրացու սպանության դեպքից հետո, որոնք չէին անցկացվել արդեն 4 տարի: Համապատասխան կոչը Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը հրապարակել էր սահմանին վրացու սպանությունից հետո, հայտնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին վրաց-աբխազական սահմանին սպանվել էր Վրաստանի քաղաքացի Գիգլա Օտխոզորիան:
Աբխազիայի զինվորական դատախազությունը աբխազ սահմանապահի նկատմամբ հարուցել էր քրեական գործ՝ Վրաստանի քաղաքացուն դիտավորյալ սպանելու մեղադրանքով:
Իր հերթին, Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է սկսել՝ սպանության մեղադրանք առաջադրելով Աբխազիայի սահմանային ծառայության ներկայացուցիչ Ռաշիդ Կանջիօղլուն ու մտադիր է նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել:
ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ ասվում է, որ «ԱՄՆ-ը դատապարտում է անզեն մարդուն մահացու վիրավորելն ու խորապես ցավակցում է զոհվածի հարազատներին»:
Ավելի վաղ հանդիպման խորհրդատվությամբ հանդես էր եկել նաև ՌԴ ԱԳՆ-ն: Վրաստանի ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ հանդիպումը կանցկացվի արդեն մոտ ժամանակներս:
Արդեն հայտնի է, որ Վրաստանն ուժեղացնում է պաշտպանությունը Աբխազիայի հետ սահմանային շրջաններում: