Եռօրյա «բանակային» դիետա
Եթե ցանկանում եք արագ նիհարել որևէ կարևոր իրադարձությունից առաջ, ապա takprosto կայքի առաջարկած «բանակային» դիետան ձեզ համար է:
Այս դիետան համարվում է ամենաէքստրեմալը, քանի որ այս ընթացքում քչացնում ենք կալորիաների քանակը, այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում այս դիետան պահել 3 օրից ավելi: Սակայն պետք է հիշել, որ 3 օր անց դեռ մի քանի օր պետք է չափավոր սնվել՝ սննդակարգից հանելով խմորայինը, քաղցրն ու յուղոտը:
Եռօրյա դիետա
Օր առաջին
Նախաճաշ- կես գրեյպֆրուտ, 1 կտոր հաց, 2 ճ/գ պիստակի կարագ, առանց շաքարի թեյ
Ճաշ- 100 գ խաշած հավի միս, 1 կտոր հաց, առանց շաքարի թեյ
Ընթրիք- 100 գ խաշած հավի միս, 3 ճ/գ խաշած կանաչ ոլոռ, կես բանան, 1 խնձոր
Օր երկրորդ
Նախաճաշ- 1 ձու, 1 կտոր հաց, կես բանան
Ճաշ- 100 գ կաթնաշոռ, 1 ձու, առանց շաքարի թեյ
Ընթրիք- 2 նրբերշիկ, 100 գ շոգեխաշած բրոկոլի, 2 թարմ գազար, աղանդեր- կես բանան և 100 գ դիետիկ յոգուրտ
Օր երրորդ
Նախաճաշ- 1 կտոր հաց և մի քանի կտոր պանիր, 1 խնձոր
Ճաշ-1 ձու, 1 կտոր հաց, առանց շաքարի թեյ
Ընթրիք- 100 գ եփած հավի միս, աղանդեր- կես բանան և 100 գ դիետիկ յոգուրտ
Չպետք է մոռանալ նաև ջրային պրոցեդուրայի մասին: Օրական 1.5-2 լիտր ջուր խմեք: Դիետան սկսելուց առաջ պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը