Երևանում գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով 24-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել. shamshyan.com
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեկ` մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում 1-03 շտապօգնության հերթապահ խումբը` Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխել հրազենային վնասվածքով երիտասարդ տղայի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը` բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ գլխի մասում հրազենային վնասվածք ստացած երիտասարդը Շահումյան 17 փողոցի թիվ 5 տան բնակիչ, 24-ամյա Դավիթ Թովմասյանն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Մանրամասներն՝ այստեղ