Բաժիններ՝

Եգիպտական զինվորականները А320 ինքնաթիռի և ուղևորների մարմնի մասեր են հայտաբերել

Եգիպտոսի զինված ուժերը հայտնաբերել են EgyptAir ավիաընկերության Airbus А320 ինքնաթիռի նոր բեկորներ, ինչպես նաև ուղևորների անձնական իրեր և մարմնի մասեր: Այս մասին գրում է «РИА Новости»­-­ը: «Եգիպտոսի զինված ուժերն ու ռազմածովային նավատորմը կարողացել են հայտանբերել ինքնաթիռի այլ բեկորներ, ուղևորների որոշ իրեր, մարմնի մասեր, ուղեբեռ և աթոռներ: Որոնողական աշխատանքները շարունակվում են»,-­ ասված է ավիաընկերության հայտարարության մեջ:

EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ­ Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել է մայիսի 19-­ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս