Բաժիններ՝

Հայաստանի լեռներում ռուս օդաչուները սկսել են ուղղաթիռներով գիշերային թռիչքներ իրականացնել

Հարավային ռազմական օկրուգի զինվորականները Հայաստանում սկսել են գիշերային ժամերին թռիչքներ իրականացնել լեռնային տեղանքում հարվածային «Մի-8ՄՏ» ուղղաթիռներով ու տրանսպորտային «Մի-8ՄՏ» ուղղաթիռներով, հայտում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:

«Ուսուցման ընթացքում օդաչուները կմշակեն գիշերային թռիչքների հմտություններ ծովի մակարդակից 1,5 հազարից մինչև 4 հազար մետր բարձրության վրա, երկնքից կիրականացնեն հետախուզություն և կհայտնաբերեն պայմանական հակառակորդի դիրքերը: Ավիաբազայի հրահանգիչները հատուկ ուշադրություն կդարձնեն երիտասարդ օդաչուներին սարքերի օգնությամբ կողմնորոշվելու հմտությունների ուսուցմանը»,- ասված է մամուլի հաղորդագրությունում:

Օդաչուների և զրահատեխնիկայի հետ ուսուցումը կիրականացնեն միավորման փորձառու ինստրուկտորները: Ուսումնական վարժանցները կտևեն մեկ ամիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս