Բաժիններ՝

Մարիա Զախարովան 15 սմ-անոց բարձրակրունկներով «Կալինկա» է պարել

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 19-ին Սոչիում՝ «Ռուսաստան-Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիա» գագաթաժողովի շրջանակում, «Կալինկա» է պարել: Նրան պարելու մտքից անգամ հետ չեն պահել 15 սանտիմետրանոց բարձրակրունկները:

Lenta.Ru-ն հայտնում է, որ Զախարովան իր ելույթի մասին հայտարարել էր նույն օրը կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Կարող եմ ձեզ խոստանալ, որ ծրագրում լինելու են ռուսական ժողովրդական պարեր: Ես «Կալինկա» կպարեմ»,- խոստացել էր Զախարովան:

Ավելի ուշ նա Life-ի հետ զրույցում ասել է, որ լրագրողների համար պարելու միտքը ծագել է համերգի փորձի ժամանակ:

«Իհարկե, դա էքսպրոմտ էր, սակայն այն ուներ որոշակի հիմք»,- ասել է Զախարովան:

1817563

1817561

1817560

https://www.youtube.com/watch?v=tg6n9mjN4Ok

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս