Բակո Սահակյանը Մանվել Գրիգորյանի և Լևոն Մնացականյանի հետ այցելել է ԼՂՀ հարավային սահմանագծի հատված
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: