«Զինված հանցախմբի» գործով կալանավորված Խաչիկ Ավետիսյանի կալանքի ժամկետը երկարացվել է
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/Xachik-Avetisyan.jpg)
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ քննել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող «զինված հանցախմբի» գործով կալանավորված Խաչիկ Ավետիսյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը: Խաչիկ Ավետիսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը 168.am-ին հայտնեց, որ միջնորդությունը բավարարվել է, կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվել է: