Վիգեն Քոչարյանը նշանակվել է ԱՊՀ պետությունների իրավական փոխօգնության կատարելագործման հարցերով միջպետական աշխատանքային խմբի ղեկավար
Սանկտ-Պետերբուրգում ընթացող միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում «ԵՏՄ ակտերի դերը ազգային իրավական համակարգում» համաժողովին մայիսի 18-ին ելույթով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փոխնախարարն անդրադարձել է ԵՏՄ իրավական համակարգի զարգացումներին, ինտեգրացիոն և ազգային իրավական համակարգերի փոխգործակցության խնդիրներին և ներկայացրել այդ ոլորտի հայաստանյան փորձն ու համագործակցության հեռանկարները: Նախօրեին ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նշանակվել է ԱՊՀ պետությունների իրավական փոխօգնության կատարելագործման հարցերով միջպետական աշխատանքային խմբի ղեկավար: