Ռադան անվանափոխել է Դնեպրոպետրովսկը. այսուհետ՝ Դնեպր
Ուկրաինայի Գերագույն ռադան անվանափոխել է Դնեպրոպետրովսկ քաղաքը: Այսուհետ քաղաքը կկոչվի Դնեպր (Дніпро)՝ ի կատարումն Դեկոմունիզացիայի (ապակոմունիստականացման) մասին օրենքի:
Համապատասխան վճռին հավանություն է տվել 247 ժողովրդական պատգամավոր, գրում է korrespondent.net-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Դնեպրոպետրովսկի պետական խորհուրդը որոշում էր կայացրել պահպանել քաղաքի ներկայիս անվանումը: Պատգամավորները դիմել էին նաև
Ռադային՝ խնդրելով պահպանել քաղաքի անվանումը:
Քաղաքը մինչև 1796 թվականը կոչվել է Եկատերինոսլավ, 1796-1802թթ.՝ Նովոռոսիյսկ, 1802-1926թթ.՝ Եկատերինոսլավ:
1926թ. հուլիսի 20-ին քաղաքը վերանվանվել էր՝ ի պատիվ հեղափոխական գործիչ, կուսակցական ու պետական գործիչ Գրիգորի Պետրովսկու: