Մոսկվայում հայտարարվել է վտանգի «նարնջագույն» մակարդակ

Հիդրոօթերևութաբանները Մոսկվայում մայիսի 19-ին հայտարարել են վտանգի «նարնջագույն» մակարդակ ՌԴ մայրաքաղաքին մոտեցող ուժեղ անձրևների պատճառով, հայտնում է TASS-ը:

«Նարնջագույն» մակարդակը նշանակում է, որ եղանակը վտանգավոր է, առկա է տարերային աղետի հավանականությունը, հնարավոր են վնասներ:
Նախնական տվյալներով՝ 2 օրում՝ մայիսի 19-20-ը, Մոսկվայում կարող է տեղալ մինչև 33 մմ անձրև, ինչը կազմում է տեղումների ամսական նորմայի 60 տոկոսը:
Նշվում է, որ անձրևներն ուղեկցվելու են ամպրոպներով ու ուժեղ քամիներով:

Տեսանյութեր

Լրահոս