«Հիմք ենք դիտում ՄԽ անդամ երկրների Վիեննայի հայտարարությունը». Տ. Բալայանը` Կասպշիկի գրասենյակի լիազորությունների մասին Բաքվի հայտարարությունների շուրջ. tert.am
Երևանը որպես հիմք է դիտարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների՝ Վիեննայում ընդունած հայտարարությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի լիազորությունների վերաբերյալ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։