Բաժիններ՝

«Եվրամիությունն Ադրբեջանի ամենամեծ տնտեսական գործընկերն է». Մալենա Մարդ

Եվրամիությունն Ադրբեջանի ամենամեծ տնտեսական գործընկերն է: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, ADA համալսարանում ընթացող Ադրբեջան-Եվրամիություն բիզնես-ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:

Նա նշել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համագործակցությունը շարունակվում է արդեն 25 տարի:

«Օրեցօր այդ կապերը շարունակում են զարգանալ: Ադրբեջանը հին և ավանդույթներով հարուստ երկիր է, որտեղ այսօր իրականացվում են տնետեսական բարեփոխումներ: Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու փորձերն ավելանում են: Այդ շուկայով հետաքրքրված եվրոպական ընկերությունների համար ավելի շատ պայմաններ են ստեղծվում:

Եվրամիության մասնաբաժինը երկրի առևտրային շրջանառությունում հավասար է 44 տոկոսի և կազմում է օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենամեծ մասնաբաժինը: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի կառավարության մտադրությանը, որն ուղղված է բարեփոխումների անցկացմանը: Այդ բիզնես-ֆորումը կուժեղացնի ընկերությունների միջև կապերը:

Միջոցառմանը մասնակցում է մոտ 300 ընկերություն Եվրոպայից: Հուսանք՝ այդ նախաձեռնությունները կշարունակվեն նաև հաջորդ տարիներին»,- հայտարարել է Մալենա Մարդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս