Ժնևի աճուրդում ռեկորդային 31,5 մլն դոլարով վաճառվել է Unique Pink վարդագույն ադամանդը
15,38 կարատ քաշով խոշորագույն վարդագույն ադամանդը, որը հայտնի է որպես «Բացառիկ վարդագույն», Sotheby’s-ի՝ Ժնեւում կայացած աճուրդում վաճառվել է ռեկորդային 31,5 մլն դոլարով: Այս մասին տեղեկացնում է աճուրդների տան ներկայացուցիչը:
«Սա նոր համաշխարհային ռեկորդ է… Դա ամենաբարձր գինն է, որը երբեւէ վճարվել է վարդագույն ադամանդի համար»,- Agence France Presse-ը մեջբերել է աճուրդի կազմակերպիչ Դեւիդ Բենետի մեկնաբանությունը: Նա նաեւ հավելել է, որ ադամանդը ձեռք է բերվել Ասիայից մասնավոր անձի կողմից:
Sotheby’s աճուրդային տունն ավելի վաղ ադամանդը գնահատել էր 28-38 մլն դոլար:
Ադամանդը հայտնաբերվել էր հինգ տարի առաջ Հարավային Աֆրիկայի հանքավայրում: Թանկարժեք քարը աճուրդի է դրել Նյու Յորքում բազավորված Cora International ընկերությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: