Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու գործը կարճվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան պահակակետի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Հիշեցնենք, որ ուսումնական նռնակը` չափերով, քաշով եւ տեսքով իրական նռնակի նման է, բայց մետաղի կտոր է: Այն նետելու համար ձերբակալվեց Երեւանի բնակիչ, Ավանի հոգեբուժարանում հաշվառված Հովհաննես Մուրադյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի առաջին մասի` խուլիգանության եւ 268-րդ հոդվածի առաջին մասի` թմրանյութ պահելու հատկանիշներով: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ հարուցված քրեական գործը կարճվել եւ Հովհաննես Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ու նրան ուղարկել են «Նուբարաշենի» հոգեբուժարան` հարկադիր բուժման: Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Մուրադյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս