Խոսքը գործ չի դառնում
«Հայաստանի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ արդյունավետ չէ։ Ինչպես երևում է, Հայաստանը բառերից դուրս պրակտիկայում գործողությունների չի անցնում, ուշադրություն չի դարձնում Վրաստանի հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացմանը»,- 168.am–ի հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանում գործող «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը՝ անդրադառնալով Վրաստանի Պաշտպանության նախարարի հայտարարությանը, թե հայ-վրացական հարաբերությունները բարեկամական են, բայց ոչ՝ ռազմավարական։ «Ինչպես գիտենք, Հայաստանի անվտանգության կոնցեպտում ամրագրված է, որ Վրաստանի հետ հարաբերությունները ռազմավարական են, այնինչ պրակտիկայում դա չի երևում, չի երևում, որ Վրաստանն ու Հայաստանն այլ հետաքրքրություն ունեն, քան տրանզիտի պահպանումը։ Հայկական հանայնքի նկատմամբ վերաբերմունքը ևս անարդյունավետ է, չէ՞ որ Վրաստանն այլ երկիր է, այստեղ համայնքի հետ կապված այլ աշխատանք պետք է տարվեր։ Բայց կիրառվում է կառավարման այն համակարգն, ինչն Հայաստանի ներսում»,- ասել է Ստեփանյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: